News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականը եւ փեսան՝ Ջարեդ Քուշները, հրաժարվում է զրկվել գաղտնի պետական տեղեկատվության հասանելիությունից: ԱՄՆ առաջնորդի դստեր ամուսինը կոնֆլիտի մեջ է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիի հետ, ով որոշել է խստացնել պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության հասանելիության կարգը: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Ինչպես նշում է NYT-ը, Քուշներ գտնում է, որ Քելին, որի հետ նրա հարաբերություններն ի սկզբանե չէին ստացվել, անցկացնում է իր բարեփոխումները՝ իրեն մուտքի իրավունքից զրկելու համար: Ըստ թերթի՝ Թրամփի փեսան Սպիտակ տան այլ աշխատակիցներին հայտարարել է, որ մտադիր չէ զրկվել դեպի պետական գաղտնիքը մուտքի բարձր մակարդակի իրավունքից եւ կայցելի հետախուզական բրիֆգինգները, երբ ճիշտ համարի:

Ինչպես նշում է NYT-ը, Քելին Քուշներին որեւէ երաշխիք չի տվել առ այն, որ դա նրան կթույլատրվի: Ընդ որում, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը ընդգծել է, որ Թրամփի փեսան ամեն դեպքում կարող է շարունակել իրականացնել նախագահի ավագ խորհրդականի պարտականությունները, նա մուտք կունենաա իր զբաղեցրած պաշտոնին համապատասխան որեւէ տեղեկատվության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ