News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի Դաշնային սենատը (խորհրդարանի վերին պակատը) չորեքշաբթի գիշերը հավանություն է տվել Ռիո դե Ժանեյրո նահանգի անվտանգության վերահսկողությունը բանակին փոխանցելու մասին նախագահական հրամանին: Երկրի պետական հեռուստատեսությամբ ուղիղ եթերով հեռարձակվող քվեարկության արդյունքներով նախաձեռնությանը կողմ է քվեարկել նիստին ներկա 69 պատգամավորից 55-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Միայն 13 խորհրդարանական է դեմ քվեարկել, մեկը ձեռնպահ է մնացել: Երկուշաբթի նախաձեռնությունն արդեն հավանություն էր ստացել ստորին պալատի 340 կողմ ընդդեմ 72-ի քվեարկությամբ: Առաջիկա ժամերին ընդունված փաստաթուղթը կհապարակվի Բրազիլիայի կառավարության պաշտոնաթերթում: Հրամանով նախատեսված միջոցառումները կգործեն մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը:

Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը փետրվարի 16-ին հրամանը ստորագրել էր բռնության բռնկման ֆոնին, որ առաջացել էր տեղական թմրավաճառների բանդաների դիմակայության հետեւանքով: Նման արտակարգ միջոցառումն առաջին անգամ է ընդունվում 1980-ական թվականներին ռազմական դիկտատուրայի տապալումից հետո: Գործողության պատասխանատու է նշանակվել գեներալ Ուալտեր Սոուզա Բրագան, որը պատասխանտու է եղել 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացված ամառային Օլիմպիադայի ժամանակ կարգի ապահովման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ