News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը սկսել է ժամացույց  կառուցել, որն առանց մարդկային միջամտության աշխատելու է 10 հազար տարի: Քաղաքակրթությունն անկում կապրի, ներկայիս պետությունները կդադարեն գոյություն ունենալ, ի հայտ կգան կառավարման նոր ձեւեր: Ոչ ոք չի կարող պատկերացնել աշխարհը 10 հազար տարի անց, ասում է Բեզոսը: «Բայց մենք կփորձենք դա անել ժամացույցի օգնությամբ»,- ավելացնում է նա:

Twitter-ի իր էջին նա հրապարակել է հսկա մեխանիզմի տեղադրման տեսանյութը: Ծրագրի մեջ 42 միլիոն դոլար է ներդրվել, հաղորդում է «Լենտա»-ն: Երբ աշխատանքներն ավարտվեն, ժամացույցը կբացվի զբոսաշրջիկների համար: Սարքը գտնվում է Տեխասի արեւմուտքում՝ լեռան խորքում:

Բեզոսը պատմել է, որ սարքն աշխատում է ցերեկային եւ գիշերային ջերմաստիճանների փոփոխության հաշվին: Ժամացույցի ստեղծման վրա, որն Amazon-ի հիմնադիրը «Երկարատեւ մտածողության խորհրդանիշ» է անվանել, աշխատում են «հանճարեղ Դենի Հիլիսը, Զանդեր Ռոուզը եւ մի մեծ թիմ»: Կոնստրուկցիայի բարձրությունը 152 մետրից ավել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Ամենաշատ