News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հունվարի 3-ին Բաղրամյան պողոտայում խոշոր ավտովթարի հետևանքով մահացել էր 1 մարդ, վիրավորվել` 8-ը:  Ինչպես NEWS.am –ին տեղեկացրեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` վրաերթի ենթարկվածը, ով մահացել է հիվանդանոցի ճանապարհին, Բաղրամյան 79 շենքի բնակիչ, մասնագիտությամբ  նկարիչ, արվեստագետ 37-ամյա Դավիթ Սերյոժայի Կարապետյանն էր (Կարեյան):

Ինչպես արդեն նշել էր NEWS.am-ը, երեկ, ժամը 21-ի սահմաններում, Բաղրամյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկում

տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով 9 անձ տեղափոխվել էին հիվանդանոց, իսկ վիրավորներից մեկը մահացել էր:

Ինչպես NEWS.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ BMW X5 մակնիշի 23 ՍՕ 981 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Նորագյուղի բնակիչ, «Արցախ-բանկ» ՓԲԸ-ի առաջին կարգի մասնագետ, 28-ամյա Կարեն Գեւորգի Խաչատրյանը վրաերթի է ենթարկել 40-ից 45 տարեկան մի տղամարդու, իսկ հետո հարվածել է «Պարտեզ պլյուս» տաքսի ծառայության Daewoo Nexia մակնիշի Տ 4897 համարանիշի ավտոմեքենային: Հարվածի արդյունքում տաքսին էլ ընդհարվել է Wolksvagen Passat մակնիշի 23 ԼՏ 684 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետեւանքով 1-ին համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել տաքսու վարորդը` Կոտայքի մարզի բնակիչ Մկրտիչ Բաբաջանյանը եւ նրա ուղեւորները` Երեւանի Եղիշե Թադեւոսյան 15 շենքի բնակիչներ` 27-ամյա Հովհաննես

Հովհաննիսյանը, մեկամյա Գառնիկ Հովհաննիսյանը, 27-ամյա Նազելի Այվազյանը, 20-ամյա Ռուզաննա Կարապետյանը, 5-ամյա Հասմիկ Հովհաննիսյանը, 2-ամյա Լիլիթ Հովհաննիսյանը, 27-ամյա Վարդան Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ այս տարվա հունվարի 3-ին Բաղրամյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամասիայի ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում
Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Գտաշեն...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 4 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից…
«Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի բողոքի վերաբերյալ...
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցվել
Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով...
Աշտարակում գողացված ավտոմեքենան հայտնաբերվել է Փարաքարում
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական...
Ամենաշատ