News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի ուսանողները փետրվարի 20-ին, ի աջակցություն փոխդեկան Գեւորգ Բարսեղյանի, բողոքի ակցիա են իրականացրել եւ պահանջել, որպեսզի նրան չհեռացնեն ԵՊՀ-ից: Գեւորգ Բարսեղյանի աշխատասենյակում փետրվարի 16-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել. ըստ շրջանառվող լուրերի՝ պատճառը ուսանողուհուն արված անպարկեշտ առաջարկն է եղել, որը Բարսեղյանը ավելի ուշ հերքել է: Այսօր՝ փետրվարի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Գեւորգ Էմին-Տերյանը նշեց, որ այս պահին իրավապահներն զբաղվում են տեղի ունեցած միջադեպով, որոնք էլ գնահատական կտան տեղի ունեցածին,  նրա խոսքով, ռոմանագերմանական ֆակուլտետի ուսանողների կողմից ԵՊՀ-ում կազմակերպվող ակցիաներն անհասկանալի են:

«Բողոքի ակցիաների իմաստը չեմ հասկանում, կողմերը հաշտության են եկել, ես ինչքանով տեղյակ եմ, թշնամանք չկա: Ուսանողական հախուռն որոշման արդյունք են այդ ակցիաները, մի քիչ էլ ուղղորդված»,-ասաց նա:

Նշենք, որ ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի ուսանողներն այսօր ժամը 14:00-ին ի աջակցություն փոխդեկանի կրկին ակցիա կիրականացնեն ԵՊՀ շենքի դիմաց:

Տպել
Ամենաշատ