News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանի հրավերով փետրվարի 22-ից 24-ը Հայաստան կայցելի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձական:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Մադագասկարի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի Հանրապետության Նախագահը։

Անրի Ռաբարի-Նձական կհանդիպի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Փետրվարի 23-ին նախատեսված են Հայաստանի և Մադագասկարի արտգործախարարների բանակցությունները, որոնց արդյունքում նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ