Պաշտոնական Փարիզը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հերթական ագրեսիվ հայտարարությունը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է Ֆրանսիայի դիրքորոշումը փետրվարի 8-ին Բաքվում Իլհամ Ալիեւի հայտարարության նկատմամբ այն մասին, որ «Երեւանն ու Զանգեզուրը Ադրբեջանի պատմական տարածքներն են», եւ որ այս հայտարարությունը հակասում է Մինսկի խմբի սկզբունքներին, ինչպես նաեւ սպառնալիք է պարունակում Հայաստանի գոյությանը, Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է՝
«Ֆրանսիան ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ բանակցություններով կարգավորելու գործընթացին: Ֆրանսիան հակամարտության կողմերին կոչ է անում աշխատել նաեւ այս ուղղությամբ, զերծ մնալ ցանկացած հայտարարությունից եւ գործողություններից, որոնք կարող են լարվածության պատճառ դառնալ»: