News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահի հրամանագրով Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 125-րդ հոդվածի 7-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի փետրվարի 9-ի ԱԽ-2-Ո-1 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ.

Ռուբեն Վարդազարյանին նշանակել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արդարադատության խորհրդի որոշմամբ Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի թեկնածու եւ նրա թեկնածությունը ներկայացվել է ՀՀ նախագահի հաստատմանը:

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը հունվարի 25-ից նշանակվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

Նա մինչեւ մայրաքաղաքում մեկ դատարանի ձեւավորումը Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ