News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իսրայելի Կնեսեթում փետրվարի 20-22-ն անցկացվում է խորհրդարանների աշխատակազմերի գլխավոր տնօրենների եւ գլխավոր քարտուղարների միջազգային համաժողով, որտեղ ներկայացված են ընդամենը 25 երկրների խորհրդարաններ ու միջազգային կազմակերպություններ, որոնց շարքում է նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:

Կնեսեթի պատմության մեջ ամենախոշոր միջխորհրդարանական համաժողովին մասնակցում են աշխարհի խորհրդարանների աշխատակազմերի շուրջ 50 բարձրաստիճան պաշտոնյաներ: Համաժողովի աշխատանքներին ներկա են նաեւ Կնեսեթի գլխավոր տնօրեն Ալբերտ Սախարովիչը եւ քարտուղար Յարդենա Մելլեր-Հորովիցը:

Կնեսեթի խոսնակ Յուլի-Յոել Էդելշտեյնը համոզմունք է հայտնել, որ համաժողովը մեծապես կնպաստի խորհրդարանների միջեւ արդյունավետ համագործակցության ամրապնդմանը:

Համաժողովի ընթացքում քննարկումներ տեղի կունենան մասնավորապես Կնեսեթի օրինակով հանրության համար խորհրդարանների մատչելիության, օրենսդրական աշխատանքի թափանցիկության ու հրապարակայնության, գործադիրի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության թեմաների շուրջ: Համաժողովի մասնակիցները ճանաչողական այցով կլինեն նաեւ Կնեսեթի Կանաչ գոտում, այցելուների կենտրոնում, պահակազորում: Հյուրերը Երուսաղեմում կայցելեն Լացի պատ, Հոլոքոստի հուշահամալիր, իսկ Թել Ավիվում՝ հրեա ժողովրդի թանգարան:

Նշենք, որ համաժողովի աշխատանքներին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Բրազիլիայի, Կանադայի, Կիպրոսի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Չեխիայի, Եվրոպական խորհրդարանի, Գերմանիայի, Գանայի, Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Մալթայի, Մեքսիկայի, Մոլդովայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռուսաստանի, Ռուանդայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Ուգանդայի, Ուկրաինայի խորհրդարանական պատվիրակությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ