News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում  «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը շատ բուռն է ընթանում:

Հանձնաժողովի անդամներից ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը հարց ուղղեց հանձնաժողովի անդամ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին. «Արդյոք կարող ենք փաստել, որ այս օրենքի փոփոխման անհրաժեշտությունը պայմանավորված է ընտրության արդյունքներով, որը ձեզ (նկատի ունի «Ծառուկյան» դաշինքին-խմբ) երեւի թե չի բավականացրել: Այսինքն մենք չենք խոսում ընտրական համակարգի վատ կամ լավ լինելու մասին, այլ այն մասին, որ այս համակարգը, որն ընդունման պահին ձեռնտու է եղել քաղաքական ուժին, բայց ընտրության արդյունքում չի տվել դրական արդյունք, հետեւաբար այն արդեն լավը չի եւ ենթակա է փոփոխման»:

Այս հարցը հունից հանեց «Ծառուկյան» խմբկցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին ով տեղից հայտարարեց. «Ինչպես կարող է տիկին Հովհաննիսյանը պատասխանել ԲՀԿ-ին ուղղված հարցին: Դուք ասում եք՝ արդյո՞ք ԲՀԿ-ին չի բավարարել ընտրության արդյունքները: Տիկին Հովհաննիսյանն ի՞նչ գիտի մեր քաղաքական որոշման կոնտենտը, բովանդակությունը»:

Գեւորգ Կոստանյանն էլ ասաց. «Ես եմ որոշում ում հարցը տամ»:

Հիշեցնենք, որ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներն առաջարկում են ընտրական օրենսգրքից հանել տարածքային ցուցակներով ընտրակարգը, այսինքն առաջարկում են անցնել պարզ համամասնական ընտրակարգի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ