Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը փետրվարի 20-ի նիստում ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Գեւորգ Կոստանյանին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հրայր Թովմասյանը հրաժարական է տվել ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
Դրանից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն ՍԴ անդամի թափուր պաշտոնում նշանակվելու համար ԱԺ-ին գրավոր ներկայացրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը: