News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Տարածքային ցուցակներով ընտրության արդյունքում մրցակցում են ոչ թե կուսակցությունները, նրանց ծրագրերը, այլ ինչ-որ մարդիկ, որոնք շատ փող ունեն, որոնք հնարավորություն ունեն մարդկանց վարչական միջոցներ կիրառել ու սպառնալ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ  պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում  «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Ասնեք ասում են՝ Փիլիպոսին կընտրե՞ս: Պատասխանում է՝ ես զզվում եմ ձեր քաղաքական ուժից, բայց որ Փիլիպոսը լավ տղա է, կընտրեմ: Ու էդպես ձայները հավաքվում է: Մենք այն ժամանակ էլ դեմ ենք եղել տարածքային ցուցակներով ընտրություններին, հիմա էլ դեմ ենք: Սա, ըստ էության, քաղաքական համակարգ չէ, այն բրենդների պայքարի, գաղափարախոսական պայքարի չի բերել»,-ասաց Մարուքյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ նշեց, որ թեեւ ժամանակին իրենց քաղաքական ուժը այս հարցում կոնսեսուս է ունեցել իշխող ՀՀԿ-ի հետ, բայց դա չի նշանակում, որ հիմա իրավունք չունեն դեմ հանդես գալ այդ ընտրակարգին: Նա հիշեցրեց, որ Սահմանադրության մեջ նշված է, որ ԱԺ-ն ընտրվում է համամասնական ընտրակարգով եւ ոչ մի բառ չկա մեծամասնական ընտրակարգի մասին, իսկ տարածքային ցուցակներով ընտրությունը, ըստ էության, նույն մեծամասնական ընտրակարգն է:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այսպես կոչված ռեյտինգային ընտրակարգը ոչ թե քաղաքական պայքար էր, այլ պայքար էր ուրիշ ունակությունների մեջ: Մենք շատ լավ գիտենք, թե ովքեր էին հոգեհանգստի արարողության տպավորություն հիշեցնող սեւ վերնաշապիկներով կանգնում ընտրական հանձնաժողովների դիմաց եւ ուղեկցում այսպես կոչված մոլորյալ կամ չկողմնորոշված ընտրազանգվածին»,-ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներն առաջարկում են ընտրական օրենսգրքից հանել տարածքային ցուցակներով ընտրակարգը, այսինքն առաջարկում են անցնել պարզ համամասնական ընտրակարգի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ