News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննադատել է ոստիկանությանը՝ «ցնդաբանություն եւ կեղծ» անվանելով մեղադրանքները, որոնք ներկայացվում են իր մերձավորներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Երկրի վարչապետը, այսպես կոչված, «4000-ի գործ»-ով ֆիգուրանտ չէ, սակայն այն անձամբ իր հետապնդման շարունակություն է համարում: Հետաքննության ընթացքում ոստիկանությունը  ձերբակալել է  Նեթանյահուի նախկին մամուլի խոսնակ Նիրա Հեֆեցին եւ կապի նախարարության նախկին գլխավոր տնօրեն Շլոմո Ֆիլբերին: Նրանց կասկածում են իսրայելական խոշորագույն հեռահաղորդակցային ընկերություն «Բեզեկի» սեփականատեր Շաուլեմ Էլովիչի հետ կոռուպցիոն փոխհարաբերությունների մեջ, որը նույնպես կալանավորվել է՝ կնոջ, որդու եւ մի քանի ենթակաների հետ:

«Վերջին օրերին տեղի ունեցողը բոլոր սահմաններն ուղղակի անցնում է: Առաջադրվում են 2 ցնդաբանական եւ կեղծ մեղադրանքներ, որոնք այն հետապնդումների շարունակությունն են, որոնք տարիներ ի վեր անցկացվում են իմ եւ իմ ընտանիքի դեմ»,- այսպես է արձագանքել Նեթանյահուն՝ նկարահանելով հատուկ տեսաուղերձ:

«Ինչ վերաբերում է երկրորդ մեղադրանքին, որը վերաբերում է կառավարության իրավաբանական խորհրդատուի նշանակմանը, պակաս ցնդաբանական եւ պակաս չարամիտ չէ: Ես այդ առիթով երբեք չեմ դիմել Նիրա Հեֆեցին, նա երբեք ինձ համանման ինչ-որ բան չի առաջարկել: Ես չեմ հավատում, որ նա կարող էր նման հնարավորությունը ինչ-որ մեկի հետ նույնիսկ քննարկել»,- մեկնաբանել է Նեթանյահուն:

Տեղական մամուլը հայտնում է, որ «4000-ի գործ»-ի շրջանակում քննիչները, մասնավորապես, ապացույցներ են փնտրում, որոնք կհաստատեն, որ պաշտոնյաները առաջ են մղել «Բեզեկի» շահերը՝ իրեն ենթակա ընկերության հանրահայտ նորությունների Walla ինտերնետ ռեսուրսում Նեթանյահուի գործունեության բարեհաճ լուսաբանման դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ