News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ամբողջ աշխարհին կոչ է արել մանրէների պատճառով հրաժարվել ձեռքսեղմումներից, հաղորդում է «Մոսկվա» գործակալությունը: «Մենք ԺԴԿ-ում վաղուց արդեն կիրառում ենք ձեռք չսեղմելու պրակտիկան: Իսկ Հարավային Կորեայում գլխի են ընկել, այժմ ես հույն ունեմ, որ այդ միտումը կշարունակվի ամբողջ աշխարհում: Պետք չէ բարեւելիս ձեռք սեղմել: Նորովիրուս կամ թռչնագրիպ. ձեռքը վարակի տարածիչ է»,- ասաց պատգամավորը:

Ժիրինովսկին ընդգծել է, որ մարդու ձեռքերի վրա մեծ քանակությամբ մանրէներ կան եւ կոչ է արել ավտոմատ կերպով այն այլոց չփոխանցել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարավային Կորեայի Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ հարյուրավոր մարդիկ վարակվել են նորովիրուսային վարակով: Մասնավորապես, այդ պատճառով 2018 թվականի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հոկեյի հավաքականների կապիտանների ձեռքսեղմումը խաղից հետո փոխարինել է բռունցքներով խփումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ