News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


«Սասնա Ծռերի» գործով պաշտպան Արա Ղարագյոզյանն այսօր՝ փետրվարի 21-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում միջնորդեց քրեական գործ հարուցել դատախազ Պետրոս Պետրոսյանի նկատմամբ դատարանում նրա վարքագծի հետ կապված։

«Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել դատախազ Պետրոս Պետրոսյանը, եւ պետք է քրեական գործ հարուցվի նրա դեմ, քանի որ նա վիրավորել է այնպիսի մարդուն, որ տարիներ շարունակ մեր սահմաններն է պաշտպանել։ Պետք է դիմել գլխավոր դատախազին քրեական գործ հարուցելու պահանջով եւ քննել նրա վարքագծի կանոնները ընդհանրապես»,- ասաց պաշտպանը։

Արա Ղարագյոզյանը նշեց, որ եթե նորմալ է դատարանում հայհոյելը, ապա փաստաբաններն էլ կարող են հայհոյել եւ դրա համար չպատժվել։

Պաշտպան Հարություն Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ դատախազ Պետրոսյանը պետք է բացատրի իր դատարանում գտնվելու կարգավիճակը եւ ապաահովի հուզական չեզոքություն․ «Մենք պետք է իմանանք՝ ում հետ գործ ունենք, սա նմանվում է ավագանու նիստին արդեն»։

Հիշեցնենք, որ այսօր դատախազ Պետրոս Պետրոսյանը «թուրք» էր անվանել Պավլիկ Մանուկյանին, ինչից հետո Պավլիկ Մանուկյանին դատարանը 5 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից, իսկ դատախազին ընդամենը նկատողություն հայտարարեց։

Փաստաբան Արայիկ Պապիկյանը լքեց նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ ավելի կարեւոր գործեր ունի եւ այստեղ այլեւս անելիք չունի։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ