News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պրահայի 18-ամյա բնակչուհի Գաբրիելա Ժիրաչկովան ամսական ծախսում է ավելի քան հազար եվրո, որպեսզի նմանվի Բարբի տիկնիկին, հաղորդում է The Sun–ը։

16 տարեկանից աղջիկը ձեւափոխում է դեմքը եւ արտաքինը «իդեալական» տեսք ոինենալու համար։ Դեռահասն արհեստական մազեր եւ թարթիչներ է աճեցրել, տատու է արել եւ մեծացրել շրթունքները։ Չափահաս դառնալով՝ նա իր բնական երրորդ չափսի կուրծքը փոխել է չորրորդով, բայց այդքանով չի պատրաստվում կանգ առնել՝ նա նախատեսում է հեռացնել կողոսկրերը,  ավելի մեծացնել կուրծքն ու հետույքը։

Գաբրիելայի հավաքածուն ներառում է 300 Բարբի տիկնիկներ։ «Մանկուց ինձ ներշնչել են ոչ միայն Բարբի տիկնիկները, այլ նաեւ «իրական» Բարբիները։ Ես չեմ հավատում բնականին, այն հիմա ոչ մի տեղ չկա»,–հայտարարել է Գաբրիելան։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ