News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի նախագիծը կոնկրետ մեկ անձի շահերով է պայմանավորված: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները»  թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է  Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը:

Նա դիմելով ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին, ասաց. «Դուք պրոֆեսորադասախոսական կազմին քիչ առաջ կոչ արեցիք չառաջնորդվել անձնական շահերով: Չե՞ք կարծում, որ օրենքի այս տարբերակը, որ բերվել է շատ կոնկրետ մեկ անձի շահերով է պայմանավորված՝ մասնավորապես, որ բուհերի խորհուրդները հաստատվում են վարչապետի կողմից, եւ ԵՊՀ-ի վերաբերյալ առանձին դրույթ կա»:

Նա վրդովմունք հայտնեց, որ որպես բուհի հիմնադիր նշել են վարչապետին. «Գոնե գրեիք կառավարություն, որովհետեւ վարչապետը չէ բուհի հիմնադիրը»,-ասաց Հարությունյանը:

Ի պատասխան ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն ասաց. «Բուհի հիմնադիրը պետք է հաստատի խորհրդի կազմը: Կարող է կառավարությունը հաստատել, կարող է նախարարը հաստատել, սա կոնցեպցիոն փոփոխություն չեմ համարում»:

Արայիկ Հարությունյանի մյուս հարցին, թե ովքե՞ր կարող են գործարար հատվածից ներգրավված լինել բուհերի կառավարման խորհուրդներում, ԿԳ նախարարը պատասխանեց, որ դա բուհի իրավունքն է. «Գործատուների առաջադրման իրավունքը թողել ենք համալսարանին, որպեսզի համալսարանն ինքը հասկանա, թե որ գործատուն կգա, իր բիզնեսը կկապի ու կաջակցի համալսարանին: Ուսանողներն էլ  ասացին, որ ճիշտ կլինի, որ գործատուների որոշակի հատված ուսանողներն առաջարկեն: Ցանկը, գործատուների թեկնածուների անունները պետք է գան համալսարաններից»,- ասաց Լեւոն Մկրտչյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ