News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դատարանը մեր իրավունքները ոչ թե խախտում է, այլ բռնաբարում է։ Այս մասին այսօր՝ փետրվարի  21-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց Սասնա ծռերի անդամ Սեդրակ Նազարյանը։

«Պարոն Մակյան շատ լավ է օրենքները բացատրում եք, բայց  դատարանում մեր ընկերներին ծծել են, քրեական գործ է հարուցվել, բայց այդ ոստիկանները շարունակում են աշխատել եւ մեզ տեղափոխել դատարան։ Դա ինչպե՞ս կբացատրեք։ Դա իրավունքների խախտում չէ, իրավունքների բռնաբարում է, իսկ այստեղ խոսել արդարադատությունից ուղղակի անօրինական է»- հայտարարեց Սեդրակ Նազարյանը։

«Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանն էլ ասաց, որ իրենք իրենց գործը արել են եւ շարունակում են անել, իսկ ռեժիմը իր արածի համար հայկական Նյուրնբերգի առաջ է կանգնելու։

«Սասնա ծռերի» անդամ Սմբատ Բարսեղյանն էլ հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում ենթարկվել ադրբեջանցուն հայյրենակից անվանած նախագահի կողմից նշանակված դատավորին եւ լքում է նիստերի դահլիճը։

«Նախագահը ադրբեջանցուն անվանում է իր հայրենակից, եւ դուք նրա կողմից նշանակված դատավոր, ես ձեզ ինչ ասեմ, ես չեմ ենթարկվում ձեզ»,-ասաց Բարսեղյանը եւ լքեց նիստերի դահլիճը։

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը նրան 10 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ