News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից առաջադրված նախագահի թեկնածուի, Մեծ Բրիտանիայի դեսպան Արմեն Սարգսյանի շուրջ բավական լայն քաղաքական կոնսենսուս է ձեւավորվել: Նման կարծիք փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովը:

Նրա խոսքով՝ Արմեն Սարգսյանը մինչ իր թեկնածության առաջադրումը մի շարք խորհրդակցական հանդիպումներ է անցկացրել՝ Հայաստանի եւ Սփյուռքի ներսում քաղաքական տրամադրությունները պարզելու եւ իր թեկնածության շուրջ տարբեր քաղաքական եւ սոցիալական ուժերի, Սփյուռքի եւ Ղարաբաղի կոնսոլիդացման համար: «Արմեն Սարգսյանը ձգտում է քաղաքական ասպարեզում կոնսենսուսի հասել իր թեկնածության շուրջ, ինչի մասին վկայում են նրա հանդիպումներն այլ քաղաքական ուժերի եւ դաշինքների ներկայացուցիչների հետ»,- նշեց քաղաքագետը:

Մարկարովի կարծիքով՝ «Ելք» եւ «Ծառուկյան» ընդդիմադիր դաշինքների ներկայացուցիչների, ՀՀԿ կոալիցիոն գործընկերի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումները ցույց տվեցին, որ այս երեք խմբակցություններից շատերն են պատրաստ սատարել Արմեն Սարգսյանի թեկնածությունը: «Արմեն Սարգսյանն իրեն որպես քաղաքական-սոցիալական պաշտոնյա է դիրքավորում, որը ոչ միայն մարմնավորում է քաղաքական կոնսենսուսը, այլեւ հասարակության շահերն է ներկայացնում: Նա ինքն է ասել, խորհրդարանական կառավարման ձեւով  երկրի ղեկավարը, չնայած իր սիմվոլիկ բնույթին, համապատասխան մշակույթ եւ ավանդույթներ է ձեւավորում»,- ասաց Ալեքսանդր Մարկարովը` հավելելով, որ Արմեն Սարգսյանը կկանգնի հայ հանրության եւ արտաքին դիտորդների առջեւ որպես լայն հանրային աջակցություն ունեցող պաշտոնյա:

Հիշեցնենք, որ առաջին անգամ Հայաստանում նախագահը կընտրվի ոչ թե ժողովրդի, այլ խորհրդարանի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ