News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ելք» դաշինքն ԱԺ-ին առաջարկում է դատապարտել 2008 թվականի մարտի 1-ին հանրահավաքները ցրելու ժամանակ երկրի ղեկավարության եւ ի դեմս Ոստիկանության՝ ուժային կառույցների գործողությունները: Այս մասին փետրվարի 21-ին ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ԱԺ-ն պետք է հասնի նրան, որ արդարությունը, վերջապես, հաղթանակի, եւ մարդիկ վստահ լինեն, որ երկրում իրենց իրավունքներն իրականում են պաշտպանված, այլ ոչ թե ձեւականորեն: «Երկրում այդ տարիներին իշխանությունների կողմից մասշտաբային քաղաքական հետապնդումներ էին իրականացվում, եւ մեծ թվով մարդիկ հայտնվեցին ճաղերի հետեւում»,- հիշեցրեց Փաշինյանը:

Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ սա պետության համար խայտառակ փաստ է, քանի որ երկրում մինչ օրս քաղբանտարկյալներ կան: Դրանից զատ, Փաշինյանը պահանջեց, ի վերջո, պարզել, թե 2008 թվականի հանրահավաքների ընթացքում ինչ հանգամանքներում են սպանվել Հայաստանի 10 քաղաքացիները, քանի որ այս հարցը մինչ օրս անպատասխան է մնում:

Դրա հետ մեկտեղ, ինչպես համարում է ընդդիմադիրը, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փողոց դուրս գալ եւ այս կամ այն քաղաքական հարցերի վերաբերյալ իր կարծիքն ազատ արտահայտել՝ ունենալով նաեւ որոշակի փոփոխություններ ակնկալելու իրավունք, քանի որ հակառակ դեպքում, ինչպես կարծում է Փաշինյանը, քաղաքացիները տեսնելով, որ իրենց հուզող հարցերը չեն լուծվում, կարող են իրենք զբաղվել դրանց լուծմամբ, ինչի իրավունքը նույնպես ունեն:

Նա առաջարկեց հանրահավաքները ցրելիս զոհվածների ընտանիքներին փոխհատուցման վճարման գործընթաց կազմակերպել:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունը ուժ կիրառեց Երեւանի կենտրոնում ցույց անող ընդդիմության նկատմամբ, զոհվեց 8 ցուցարար եւ ներքին զորքերի 2 զինծառայող։ Մարդկանց զոհվելու համար ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չկրեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ