News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ինեկոբանկը 2017-ին ապահովել է 7 մլրդ դրամի շահույթ՝ կապիտալի շահութաբերությամբ գրավելով առաջին տեղը: «Բանկի հաջողությունները շարունակական են. ճիշտ ընտրված ռազմավարության եւ դրա քայլ առ քայլ ճիշտ իրագործման արդյունքում ունենք գրեթե բոլոր դիրքերի բարելավում։ Ամենակարեւոր ձեռքբերումն, իհարկե, շահույթի բարձր մակարդակն է, 7 մլրդ. դրամ շահույթը ապահովեց համակարգում կապիտալի շահութաբերությամբ առաջին տեղը»,- նշել է բանկի Ֆինանսական տնօրեն Հայկ Ոսկանյանը։

2017 թվականի ընթացքում ակտիվներն աճել են 18%-ով՝ կազմելով 278 մլրդ. ՀՀ դրամ։ Վարկային պորտֆելի եւ բարձր իրացվելի ակտիվների աճը կազմել է համապատասխանաբար 8% եւ 30% ։

Վարկային պորտֆելը կազմել է 173 մլրդ. ՀՀ դրամ, որից.

-    մանրածախ վարկերի պորտֆելը կազմել է  57 մլրդ. ՀՀ դրամ՝ գրանցելով 15.2% աճ 2016 թվականի նկատմամբ,

-    կորպորատիվ վարկերի պորտֆելը կազմել է 121 մլրդ. դրամ՝ գրանցելով 4% աճ 2016 թվականի նկատմամբ:

Իրացվելի ակտիվների եւ ընդհանուր ակտիվների հարաբերակցությունը կազմել է 29%։

Պարտավորությունների ծավալը կազմել է 230 մլրդ. դրամ՝ տարեսկզբի նկատմամբ գրանցելով 19% աճ։ Հաճախորդներից ներգրավված միջոցներն աճել են 28%-ով, որի արդյունքում ընդհանուր պարտավորություններում դրանց կշիռը կազմել է 61%։

Հաճախորդներից ներգրավումների ծավալը 2017 թվականի վերջի դրությամբ 141 մլրդ. դրամ է, որի 75%-ը անհատների խնայողություններն են։

«Արդյունավետության բարձրացման մեր ջանքերը շարունակական արդյունք են ապահովում. տարվա ընթացքում ծախս/եկամուտ հարաբերակցությունը կրճատվել է 5.6 տոկոսային կետով` կազմելով 34.2%։

Բանկն ակտիվորեն շարունակում է նոր տեխնոլոգիաների օգտագործումն իր գործունեության մեջ, ինչն իր դրական ազդեցությունն է թողնում բանկի տարբեր ցուցանիշների վրա։ 2017 թվականին բարելավվել եւ արդիականացվել է վարկային սքորինգի համակարգը, ինչի արդյունքում 2017 թվականի չաշխատող վարկերի մեր ցուցանիշը նախորդ տարվա համեմատ բարելավվել է 1.1 տոկոսային կետով, իսկ չաշխատող վարկերի ծածկման գործակիցը աճել է՝ կազմելով 62%։

ԿԲ կողմից սահմանված բոլոր նորմատիվներին համապատասխանում ենք՝ ապահովելով նաեւ այդ նորմատիվների գծով սահմանված ներքին բուֆերները։ Ինեկոբանկի սեփական կապիտալը 2017 թվականի վերջի դրությամբ կազմել է 48 մլրդ. դրամ, որն ապահովել է կապիտալի 14.6% համարժեքություն` ԿԲ կողմից սահմանված 12%-ի համեմատ։

Բանկի ցուցանիշները թույլ են տալիս դիմակայել շուկայի բոլոր անսպասելի զարգացումներին»,- ավելացրեց Հայկ Ոսկանյանը։

Զուտ տոկոսային եկամուտը 2017 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 13.5%-ով՝ կազմելով 15.7 մլրդ. ՀՀ դրամ։ Ընդհանուր գործառնական եկամտի ծավալը հասել է 19.9 մլրդ. ՀՀ դրամի՝ աճելով 12.4%-ով։

Արժեզրկումից կորուստները բարելավվել են 9.6%-ով՝ կազմելով 4.1 մլրդ. ՀՀ դրամ։ Արդյունքում վարկային ռիսկի ցուցանիշը 0.5 տոկոսային կետով բարելավվել է` կազմելով 2.4%։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ