News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հանրապետությունը վերածվում է մասնագիտության դոկտորների: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները»  թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքով, նոր համակարգով բոլոր թեկնածուներն ուզում մասնագիտական դոկտորի կոչումը կրել. «Բուհերը հանգիստ տալիս են էդ կոչումը, հանրապետությունը վերածվում է մասնագիտության դոկտորների, ԲՈՀ-ը կա, թե չկա: Դրանով ենք մենք հուզված ու անհանգստացած: Թող գնան Եվրոպայում ներկայանան որպես այդպիսին, ինչու ենք մենք մեր օրինագծում ավելորդ բան ստեղծում: Երկաստիճան գիտական համակարգը արմատացած է տասնամյակներով: Դուք շատ եք շեշտադրում՝ եվրոպական տարածք, եվրոպական տարածք: Շատ սիրելի է եվրոպական տարածքը, բայց էս պահին մենք գտնվում ենք եվրասիական տնտեսական տարածքում: Հիմա ես չեմ հասկանում՝ նրանցը մերժո՞ւմ եք: Հիմա դուրս է գալիս, որ բանակից փախածները կոչվեն մասնագիտության դոկտորներ, հա՞, որոնք թեկնածուական են պաշտպանել»,-ասաց Բոստանջյանը՝ դիմելով կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին:

Լեւոն Մկրտչյանն ասաց, որ եվրասիական տնտեսական տարածքը մտնում է եվրոպական քաղաքակրթական տարածքի մեջ՝ կրթության բնագավառում. «Բոլոնիայի բոլոր փաստաթղթերի կրող երկիր է Ռուսաստանը, անցում է կատարել 12-ամյա կրթական համակարգի: Իրենք իրենց համարում են եվրոպական կրթական տարածքի անդամ-երկիր: PHD-ն նշանակում է մասնագիտության դոկտոր: Այսինքն մեր գիտության թեկնածուները ավտոմատ համարվելու են մասնագիտության դոկտորներ, որպեսզի աշխարհը հասկանա, թե դա ինչ է: Կա մասնագիտության դոկտոր եւ կա գիտության դոկտոր: Ի՞նչը դուր չի գալիս՝ մասնագիտության դոկտոր տերմի՞նը: Ի՞նչ գրենք տեղը»,-իր խոսքն ամփոփեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ