«Սասնա ծռերի» աջակիցներն այսօր փետրրվարի 21-ին, մեղադրող Պետրոս Պետրոսյանին ուղղված բողոքի ակցիա իրականացրեցին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։
Մինչեւ դատական նիստի սկսվելը «Սասնա ծռերի» աջակիցները «Թուրքը դու ես պետրոսիկ»,«Պավլիկը քո նման թուրքերին է սատկացրել», «Թուրքը դու ես ծախված», եւ նմանատիպ պաստառներով էին եկել նիստերի դահլիճ՝ նման կերպ իրենց բողոքն արտահայտելու մեղադրող Պետրոս Պետրոսյանի դեմ։
Նրանք բացականչում էին «Թուրքը դու ես, Պետրոս»։
Դատավոր Մեսրոպ Մակյանը նախազգուշացում հայտարարեց Սասնա ծռերի աջակիցներին, ասելով, որ կրկնելու դեպքում կհեռացնի նիստերի դահլիճից։
Հիշեցնենք, որ մեղադրող Պետրոս Պետրոսյանը Սասնա ծռերի անդամ Պավլիկ Մանուկյանի հասցեին նման արտտահայտություն էր հնչեցրել «Մի հաչա, թուրք», ինչն առաջացրեց Սասնա ծռերի անդամների եւ նրանց աջակիցների վրդովմունքը։
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանն էլ դատական սանկցիա կիրառեց Պավլիկ Մանուկյանի նկատմամբ նրան 5 ժամ հեռացնելով նիստերի դահլիճից, իսկ մեղադրող Պետրոս Պետրոսյանին ընդամենը նախազգուշացում հայտարարեց։
Նշենք, որ դատական նիստը կրկին ընդմիջվեց փաստաբան Արմինե Ֆանյանի վթարի ենթարկվելու պատճառով։