News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Դուբայում բացված նոր հյուրանոցը դարձել է աշխարհում ամենաբարձրը։ 4–աստղանի հյուրանոցի շենքի բարձրությունը կազմում է 356 մետր։ Ռեկորդային բարձրություն ունեցող նախկին հյուրանոցը եւս Դուբայում է գտնվում եւ զիջում է նոր առաջատարին մեկ մետրով, փոխանցում է  NTDTV–ն։

Հյուրանոցում կան երեք կատեգորիայի համարներ, բիզնես կենտրոն եւ նիստերի դահլիճ, ինչպես նաեւ սրճարան, ռեստորան եւ փուռ։ Հյուրերի տրամադրության տակ կա նաեւ լողավազան եւ մարզասրահ։

Հյուրանոցը կառուցվել է 4 տարի։ Ճակատային հատվածը ապակուց է։ Հյուրանոցն ունի շուրջ 500 համար, որոնցից ամենաէշանը մեկ գիշերվա համար արժե 160 դոլար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ