News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Hyundai ընկերությունը ներկայացրել է հաջորդ սերնդի Santa Fe քրոսովերը: Նոր ոճով ստեղծված մոդելը էլեկտրոնային օգնականների ընդլայնված ցանկ ունի եւ 8-աստիճանի ավտոմատ փոխանցման տուփ, փոխանցում է Motor-ը: 

Ամենագնացի երկարությունը 4770 մմ է, լայնությունը՝ 1890 մմ, բարձրությունը՝ 1680 մմ, իսկ անվային բազայի չափը հասնում է 2765 մմ-ի: Այսպիսով նոր Santa Fe-ն 80 մմ-ով ավելի երկար է եւ 10 մմ-ով՝ լայն: Բարձրությունը չի փոխվել, սակայն առանցքների միջեւ հեռավորությունը 65 մմ-ով մեծացել է:

Մոդելի կառուցվածքում հիմա ավելի շատ է օգտագործվում բարձր դիմացկունությամբ պողպատ: Նոր Santa Fe-ն ունի 2-լիտրանոց բենզինային շարժիչ՝ 235 ձիաուժ հզորությամբ, 186- եւ 202 ձիաուժ հզորությամբ դիզելային՝ 2,0 եւ 2,2 լիտր տարողությամբ: Քրոսովերը հասանելի է առջեւի եւ ամբողջական հաղորդակով:

Ավտոմեքենան կունենա ճակատային բախման նախազգուշացման, ուղեմասում մնալու, հետընթացով կայանատեղիից դուրս գալու, շրջանաձեւ տեսածիրի, հեռավոր լուսարձակման ավտոմատ կառավարման, վարորդի հոգնածության վերահսկման համակարգեր եւ Rear Occupant Alert գործառույթ, որը հիշեցնում է հետեւի նստատեղին մոռացված երեխաների մասին:

Դրանից բացի, մեքենան կստանա պրոյեկցիոն դիսփլեյ, ադապտիվային կրուիզ, մուլտիմեդիայի համալիր՝ Sound Hound ծրագրով, էլեկտրոնիկայի (Eco, Comfort, Sport եւ Smart) կառավարման աշխատանքի ռեժիմները փոխող համակարգ, ինչպես նաեւ սմարթֆոնով մեքենայի որոշ գործառույթների կառավարման հնարավորություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ