News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում Լիբանանի նախագահին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը դիմավորել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 21-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը:

Այցի շրջանակում նախատեսված են Լիբանանի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահ Միշել Աունը հանդիպում կունենա նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, այնուհետեւ կայցելի Մայր Տաճար եւ գանձատուն:

Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Միշել Աունը ԶԼՄ-ների առջեւ հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ