News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մինչեւ հիմա 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ 10 զոհերի մահվան հանգամանքները բացահայտված չեն, իսկ զոհերի հարազատներին փոխհատուցում չի տրվել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի՝ այսօր կայացած նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով առաջարկեց ԱԺ հայտարարության տեքստ ընդունել այդ կապակցությամբ:

Փաշինյանն ընթերցեց 10 զոհվածների անունները եւ նշեց, որ հանցագործությունը բացահայտելու խոստումները մինչ օրս ի կատար ածված չեն. «ՀՀ իրավապահ մարմիններն խոստումներ են տալիս, որ առաջիկայում կունենանք արդյունքներ սպանությունների բացահայտման առումով, բայց արդյունքները չենք տեսնում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս նիստին ներկա է նախկին գլխավոր դատախաղ Գեւորգ կոստանյանը, ով եւս նման խոստումներ տվել է: նա ընդգծեց, որ Հայաստանում եղել են քաղբանտարկյալներ եւ այսօր էլ կան քաղբանտարկյալներ՝ Անդրիաս Ղուկասյան, Կարող Եղնուկյան եւ այլն, իսկ 2008-ը առանձնանում է նրանով, որ քաղբանտարկյալների թիվն աննախադեպ մեծ է եղել:

«Այսօր իրավական ու ժողովրդավարական շապիկի տակ թաքնված է ընդդիմադիրներին հետապնդող եւ անընդհատ քաղբանտարկյալներ ունեցող մի համակարգ»,-ասաց ընդդիմադիր գործիչը՝ հայտարարելով, որ Հայաստանում բոլոր նախագահական ընտրությունները կեղծված են եղել:

«Գործող իշխանությունը Սերժ Սարգսյանն գլխավորությամբ իշխանության է եկել կեղծված եւ արյունով հաստատված ընտրությունների արդյունքում: Նենգափոխել ընտրությունների արդյունքերը՝ նշանակում է որոշակի իրավիճակ հարկադրել հանրությանը: Մեկ-երկու եւ հանրությունը, բնականաբար, պետք է պաշտպանվելու փորձ անի: Երբ իրավական ճանապարհով չեն կարողանում պաշտպանվել, պետք է այլ միջոց գտնեն: Երրորդ Հանրապետությունում տեղի ունեցած բոլոր քաղաքական բռնությունները կապված են հենց այս փաստի հետ: Լավ, ասենք, քաղաքացին հանրահավաք արեց, գնաց տուն, հետո էլ հանրահավաք արեց, գնաց տուն: Մարդը ցույց է անում, որ իր խնդիրները լուծվեն, ու եթե խնդիրը չի լուծվում, քաղաքացին կարող  է եզրակացնել, որ եթե այսպես չեն լուծվում, այլ կերպ գնա ու լուծի հարցը»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ «Մարտի 1»-ի իրադարձությունների քննման հետեւանքով ստեղծված փաստահավաք խմբի տրամադրության տակ ժամանակին առկա են եղել փաստեր, որոնք կարող էին շղթայաբար բացահայտել ոչ միայն մարտի 1-ին տեղի ունեցածը, այլեւ ընտրությունների կեղծման համակարգի, բանակի ներգրավման փաստերը. «Ահա այս ամենի արդյունքում է, որ Սերժ Սարգսյանը լուծարեց Փաստահավաք խումբը, որից հետո արդեն խմբի երկու անդամները հրապարակեցին եւս 4 զեկույց, որը եկավ ապացուցելու նախորդ պնդումը»:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունը ուժ կիրառեց Երեւանի կենտրոնում ցույց անող ընդդիմության նկատմամբ, զոհվեց 8 ցուցարար եւ ներքին զորքերի 2 զինծառայող։ Մարդկանց զոհվելու համար ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չկրեց։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ