News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը քրեակատարողական հիմնարկներում սննդի որակի վերաբերյալ ահազանգեր է ստանում կալանավորներից ու դատապարտյալներից: Սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող սննդի մասին պարբերաբար հրապարակումներ են արվում նաեւ լրատվամիջոցներով: NEWS.am-ն այսօր՝ փետրվարի 21-ին,  ՀՔԱՎ-ից տեղեկանում է, որ 2018 թ. հունվարի 12-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այս հարցով դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին: Կազմակերպությունը հետաքրքրվել էր, թե արդյոք քրեակատարողական հիմնարկներին մատակարարվող սննդամթերքը փորձաքննության ենթարկվում է, եթե այո՝ խնդրել էր տրամարդել փորձաքննական եզրակացությունների պատճենները, եթե ոչ՝ փորձաքննության ենթարկել պահածոյացված միսը, կարագն ու յուղը: Քանի որ բողոքները հատկապես այս ապրանքատեսակներին են վերաբերում: ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետի տեղակալ Վ. Մելքոնյանը 2018 թ. փետրվարի 1-ին թվագրված պատասխանում հայտնում է, որ «ըստ անհրաժեշտության ձեռք բերված ապրանքատեսակները ենթարկվում են փորձաքննությունների»:

Վ. Մելքոնյանը նշում է, որ պարբերաբար խախտումներ են հայտնաբերվում պահածոյացված մսի փորձարկումների արդյունքում: Դրա հետեւանքով, Վարչության պետի տեղակալի փոխանցմամբ, կնքված պայմանագրերը այդ մասով լուծվել են: ՀՔԱ Վանաձորի գրասենյակին տրամադրված պատասխանը՝ փորձագիտական եզրակացությունների պատճեններով՝ այստեղ Քրեակատարողական հիմնարկներին մատակարարվող սննդամթերքի՝ չափորոշիչներին չհամապատասխանելու մասին փաստում է նաեւ  ՀՀ ԱՆ Քրակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը:

Խմբի՝ 2016 թ. հաշվետվությամբ նշվում է, որ քրեակատարողական հիմնարկներին չափորոշիչներին չհամապատասխանող սնունդ է մատակարարվում: Սննդի պատրաստման սանիտարահիգիենիկ պայմանները եւս բավարար չեն: Արդյունքում ազատազրկման վայրերում գտնվող անձինք ուղղակի հրաժարվում են սննդից եւ հիմնական սնունդն ստանում ընտանիքի անդմաներից՝ հանձնուքների տեսքով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ