News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վենեսուելան աշխարհում առաջին պետական կրիպտոարժույթի գործարկման շնորհիվ արդեն հարյուրավոր միլիոն դոլարներ է հավաքել, հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն: «El Petro-ի վաճառքների միայն մեկ օրվա ընթացքում 735 մլն դոլար է հավաքվել: Այսօր կրիպտոարժույթ է ծնվում, որը կարող է մրցակցել Սուպերմենի հետ»,- ասել է նա՝ ակնարկելով ԱՄՆ դոլարին, հաղորդում է Deutsche Welle-ն:

Խորը ճգնաժամի մեջ գտնվող Վենեսուելան հույս ունի, որ իր սեփական կրիպտոարժույթը թույլ կտա վերականգնել տնտեսությունը: Ներդրողները մինչեւ մարտի 19-ը հնարավորություն ունեն El Petro-ն, որի արժեքը մեկ միավորի համար մոտ 60 դոլար է կազմում: Ընդհանուր առմամբ նախատեսվում է 100 միլիոն կրիպտոդրամ իրացնել: Դա նշանակում է, որ եթե Վենեսուելային հաջողվի հասնել այդ նպատակին, ապա El Petro-ի կապիտալիզացիան 6 միլիարդ եվրո կկազմի, եւ այն կմտնի կրիպտոարժույթների առաջին տասնյակի մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ