News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարտի 1-ը իմ ամոթը չի, մարտի 1-ը ձեր ամոթն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանին:

Վերջինս հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ «Արդյոք գտնում եք, որ առկա են իրավական հիմքեր, որ գործերը վերաբացվեն, եթե այո, այդ դեպքում ինչո՞ւ որեւէ մեկը չի գնում իրավական գործընթացի շրջանակներում, այլ դուք, որպես ընդդիմադիր գործիչ, առաջարկում եք հայտարարությամբ հանդես գալ»:

Նշենք, որ 4-րդ կետով նշվում է. «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը կոչ է անում Մարտի 1, 2-ի գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել»:

 Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Այո, եթե լինի համապատասխան քաղաքական կամք, նույնիսկ միայն  իրավական կամքի դեպքում կարելի է ավելին անել: Այս առաջարկը ժեստ է Հայաստանին, էս բոլոր գործերը գնալու են ՄԻԵԴ, եւ ամբողջ Հայաստանով գոռալու ենք՝ «վայ նանի ջան, էս ինչ եղավ, բա հիմա էդ փողերը ո՞վ է տալու, ո՞ր դատավորին բռնենք պատժենք, ում խառակիրի անենք, ում անարգանքի սյունին գամենք»,-ասաց նա, եւ փորձեց «սոխի մասին» անեկտոդ պատմել:

Դա առաջացրեց հանձնաժողովի նիստը վարող, հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանի դժգոհությունը, իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը հեռացավ նիստերի սենյակից։

Փաշինյանի խոսքի ավարտից հետո Կոստանյանը վերադարձավ եւ ասաց. «Ես իրականում ինչի դուրս եկա, որովհետեւ այս լրջագույն հարցը, որ մենք քննարկում ենք, իսկ մարտի 1-ի հարցը լրջագույն հարց է մեր երկրի պատմության ընթացքում եւ ամոթալի էջերից մեկն է: Ամոթն է բոլորիս ու այս հարցի քննարկումը անեկդոտ պատմելով զուգորդելը, ինձ համար, անկեղծ ասած, մի քիչ անընդունելի է։ Դրա համար դուրս եկա, անկեղծ ասած, խնդրում եմ անարգանք չդիտարկել»:

Նրա խոսքով, Փաշինյանը մի կողմից այս հայտարարությամբ կոչ է անում իրավական գործընթացներ սկսել, մյուս կողմից ասում է՝ այս երկրում իրավական գործընթացները արդյունավետ չեն. «Հիմա ո՞նց հասկանանք»:

Նիկոլ Փաշինյանը, հակադարձեց, որ Մարտի 1-ն ոչ թե իր, այլ իշխանությունների ամոթն է. «Մարտի 1-ի գործով ես դատապարտվել եմ 7 տարվա ազատազրկման եւ, անկեղծ ասած, ես ինքս, որպես 7 տարի ազատազրկման դատապարտված անձ, մարտի 1-ի համար ամաչելու ոչ մի բան չունեմ։ Մարտի 1-ը իմ ամոթը չի, մարտի 1-ը ձեր ամոթն է: Չգիտեմ, ձեր մասնակցությունն ինչքան է, բայց դուք հանդես եք գալիս որպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ»:

Ինչ վերաբերում է իր անեկդոտ պատմելուն՝ Փաշինյանն ասաց, որ ինքն անեկդոտ էր պատմում ոչ թե Մարտի մեկի զոհերի մասին, այլ Հայաստանի ներկայիս վիճակին, որտեղ Հայաստանն ընկնում է Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ-ում վճիռների արդյունքում:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունը ուժ կիրառեց Երեւանի կենտրոնում ցույց անող ընդդիմության նկատմամբ, զոհվեց 8 ցուցարար եւ ներքին զորքերի 2 զինծառայող։ Մարդկանց զոհվելու համար ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չկրեց։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ