Ֆիլիպինյան կղզիներից մեկում կոկորդիլոսը սպանել եւ կերել է տեղացի ձկնորսին, հայտնում է AFP-ն: 37-ամյա Ռեբենտե Լաջիի ընտանիքը եւ հարեւանները սկսել են փնտրել նրան, երբ նա չի վերադարձել տուն Բալաբացա ափին ծովախեցգետինների համար թակարդներ տեղադրելուց հետո: Մի քանի ժամ անց նրանք տղամարդու հոշոտված մարմինը հայտնաբերել են ճահճում՝ հսկայական կոկորդիլոսի կողքին:
Մոտ երեք ամիս առաջ կոկորդիլոսը նույն վայրում հարձակվել եւ տարել էր 12-ամյա մի աղջնակի: