«Բոկո Հարամ» խմբավորման ահաբեկիչների՝ Յոբե նահանգի հյուսիս-արեւելյան հատվածում գտնվող գյուղի վրա հարձակումից հետո ավելի քան 90 նիգերիացի աշակերտուհի համարվում է անհայտ կորած, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրը:
Վկայի խոսքով՝ նա տեսել է, թե ինչպես են աղջիկներին տարել երեք մեքենաներով. նրանք լաց էին լինում եւ օգնություն խնդրում: Սակայն տեղական իշխանությունները ժխտում են, որ առեւանգումը տեղի է ունեցել: Այնուամենայնիվ, աղջիկների ծնողները հավաստիացնում են, որ նրանք չկան: Հիշեցնենք, որ 2014 թվականին «Բոկո Հարամ»-ի զինյալները Չիբոկ քաղաքից ավելի քան 270 աշակերտուհու էին առեւանգել: