News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հյուսիսային հոսք 2» գազամուղի կառուցման նախագիծը կիրականացվի: Այդ մասին «Սեվերստալ» ընկերության գլխավոր բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԲԿ-ն:

Նա ավելացրել է, որ նախատեսվում է իրականացնել ենթակառուցվածքների զարգացման հետ կապված մի շարք խոշոր նախագծեր: «Մենք կփորձենք առաջիկա տարիների համար հուսալիորեն ակտիվացնել մեր մետաղագործական արդյունաբերությունը», - վստահեցրել է նա:

Փետրվարի սկզբին Nord Stream 2-ում հայտարարել էին, որ«Հյուսիսային հոսք 2»-ի շինարարարությունը սկսվի 2018-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Գազպրոմի» եվրոպական գործընկերները կատարել են նախագծի ֆինանսավորման պարտավորությունները:

Nord Stream 2 AG ֆինանսական տնօրեն Փոլ Կորկորանը հայտարարել էր, որ բաժնետերերը շինարարության համար 3 մլրդ դոլար են ներդրել:

Գերմանիա հասնող «Հյուսիսային հոսք 2»  գազատարը կտեղադրվի Բալթիկ ծովի հատակով: Դրա երկարությունը պետք է լինի ավելի քան 1200 կմ, ընդհանուր հզորությունը` տարեկան 55 մլրդ խորանարդ մետր: Նախագծի արժեքը 9.5 միլիարդ եվրո է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ