News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աշխարհում կիբերհանցագործությունները տարեկան 600 միլիարդ դոլար են արժենում: Այս մասին նշվում է McAfee պահպանական ընկերության եւ Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) ուսումնասիրության մեջ, հաղորդում է AFP- ն:

Հետազոտության համաձայն՝ 2017 թվականին մտավոր սեփականության գողությունը կազմել է կիբերհանցագործության արժեքի մոտ մեկ քառորդը, մյուս հանցագործությունները, այդ թվում` շորթման հետ կապված, արագորեն աճում են:

ՌԴ-ն, Հյուսիսային Կորեան եւ Իրանը հաքերների հիմնական աղբյուրներն են, որոնց թիրախները ֆինանսական հաստատություններ են, իսկ Չինաստանը ամենաակտիվն է կիբերային լրտեսության մեջ:

Հետազոտողները նշել են, որ հանցագործները օգտագործում են առաջադեմ տեխնոլոգիաներ, ներառյալ արհեստական ինտելեկտը եւ կիբերտարածությունում հարձակումների կոդավորումը:

«Մենք տեսնում ենք, որ վատ դերակատարների համայնքը տեխնոլոգիաների ոլորտում նորարարություններ է օգտագործում», - ասել է McAfee-ի գլխավոր տեխնիկական տնօերն Սթիվ Գրոբմանը, Վաշինգթոնում կայացած մամուլի ասուլիսում:

McAfee-CSIS-ի զեկույցում նշվում է, որ 2014 թվականից կիբերհանցագործության վնասը 445 միլիարդ դոլարով աճել է:

«Մեր ուսումնասիրությունը հաստատեց այն փաստը, որ Ռուսաստանը կիբերհանցագործության ոլորտում առաջատար է», - ասել է CSIS-ի փոխնախագահ  Ջեյմս Լյուիսը: Հյուսիսային Կորեան երկրորդ տեղն է զբաղեցնում՝ գողանալով կրիպտոարժույթը: Մենք տեսնում ենք կիբերհանցագործությունների կենտրոնների աճող թիվը, այդ թվում` ոչ միայն Հյուսիսային Կորեայում, այլ նաեւ Բրազիլիայում, Հնդկաստանում եւ Վիետնամում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ