News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միջխորհրդարանական համագործակցությունը նշանակալի տեղ է զբաղեցնում Հայաստանի եւ Եվրոպական միության քաղաքական երկխոսության առանցքում: Այդ մասին Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստին ունեցած ելույթում ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով, այս առումով արդյունավետ հարթակ է հանդիսանում Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը, որի վերջին նիստը հաջողությամբ գումարվեց Երեւանում անցյալ տարվա դեկտեմբերին: Մեր երկրը շուտով անցում կկատարի կառավարման խորհրդարանական համակարգին, որտեղ առավել մեծ կարեւորություն ձեռք կբերի միջխորհրդարանական համագործակցությունը:

«Անկասկած, խորհրդարանները կանգնած են ժողովրդավարական արժեքների խրախուսման եւ մարդու իրավունքների պաշտպանության առաջնագծում: Ժողովրդավարական կառույցների ամրապնդումը մշտապես եղել է Հայաստան-ԵՄ համագործակցության առաջնահերթություններից մեկը: 2017թ ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ հիմնարար ազատությունների պահպանման հարցում ձեռք բերված առաջընթացը կայուն է եւ անշրջելի, եւ այդ առումով մենք գնահատում ենք Եվրոպական միության կարեւոր աջակցությունը: Մենք շնորհակալ ենք Եվրոպական խորհրդարանին Հայաստանում միջազգային դիտորդների 650 անդամներից բաղկացած թիմի մաս կազմելու համար համար, որը եզրակացրեց, որ խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված եւ հիմնարար ազատությունները հարգվել էին»,- ասել է Նալբանդյանը:

«Եվրոպական միությունն իր հերթին հայտարարեց, որ ընտրությունների արդյունքներն արտացոլում էին Հայաստանի ժողովրդի կամարտահայտությունը: Մենք պատրաստ ենք շարունակելու համագործակցությունը Եվրոպական միության հետ՝ ներառյալ Մարդու իրավունքների երկխոսության շրջանակներում, ինչպես նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Եվրոպայի խորհրդի եւ բոլոր գործընկերների հետ՝ ընտրական գործընթացի հետագա բարելավմանն ուղղված նրանց առաջարկները կյանքի կոչելու եւ մեր ժողովրդավարության ամրապնդման համար»,- նշել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ