News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում Արմեն Սարգսյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում կառաջադրեն այս շաբաթ։ Այդ մասին ՀՀԿԳ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, այս շաբաթ կհավաքեն անհրաժեշտ ստորագրությունները եւ կառաջադրեն Արմեն Սարգսյանի թեկնածությունը։ «Առաջիկա քառօրյայում առաջադրելու ենք նաեւ բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամների թեկնածությունները։ Մենք կառաջադրենք մեր խմբակցության թեկնածուների անունները»,- ասել է Շարմազանովը՝ հավելելով, որ թե նախագահի, թե բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունները լինելու են փակ, գաղտնի։

ՀՀԿ խոսնակը, սակայն, չհայտնեց թեկնածուների անունները, միայն նշեց, որ շատ պատրաստված անձինք են լինելու։

Ըստ Շարմազանովի, ՀՀԿ ԳՄ-ն քննարկել է նաեւ ՏիՄ ընտրությունների հարցը։ «ՀՀԿ-ն բոլոր 20 համայնքներում առաջադրել է թեկնածուների։ Մասնակցում են նաեւ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն։ Որերորդ անգամ մեր ոչ բոլոր գործընկերներն են մասնակցում ընտրությունների։ Կամ չեն կարեւորում ՏԻՄ մարմինները, միգուցե չկան կայացած կառույցներ»,- ասել է Շարմազանովը եւ հավելել, որ ՀՀԿ-ն  պատրաստ է ազատ մրցակցության։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ