Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը եւ Ազգայնական շարժման կուսակցությունը պաշտոնապես հայտարարել են նախընտրական դաշինքի ստեղծման մասին: Այս քայլն ուղղված է ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանին համար 2019 թվականի նախագահական ընտրություններում անհրաժեշտ 50 տոկոս ձայների ապահովման համար, հաղորդում է Reuters-ը:
Համաձայնագիրը շեշտում է Էրդողանի մշտական կախվածությունը Ազգայնական շարժման կուսակցությունից՝ խորհրդարանի չորս խմբակցություններից ամենափոքրից: Անցյալ տարի այն աջակցել էր նախագահական լիազորությունների ընդլայման բարեփոխումներին: