News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սինգապուրում տղամարդը փորձել է նավակով փախչել արդարադատությունից: BBC-ի տեղեկությունների համաձայն՝ Չույ Էնգ Խանը մեղավոր է ճանաչվել եկեղեցում խարդախության գործով եւ դատապարտվել 3 տարվա եւ 4 ամիս ազատազրկման:

Մի քանի բողոքարկումները արդյունք չեն տվել եւ Խանը պետք է փետրվարի 22-ից իր պատիժը կրեր:

Սակայն դրանից մեկ օր առաջ առափնյա պահակախումբը Մալազիա տանող ճանապարհին փոքր նավակով նրան ձերբակալեց:

Չնայած Խանը պնդում էր, որ նա ձկնորսության էր գնում, սակայն երեք բջջային հեռախոսների եւ 5 հազար դոլար գումարի առկայությունը ոստիկաններին հուշել են, որ նա պարզապես փորձում էր փախչել:

Խանը եւ հինգ այլ անձինք 2015 թվականին City Harvest Church-ի միլիոնավոր դոլարների յուրացման համար դատապարտվել էին: Այս գործը Սինգապուրում երկար տարիների ընթացքում կոռուպցիայի ամենասկանդալային դեպքն էր դարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ