News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ըստ Transparency International-ի՝ Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվում 107-րդ տեղն է զբաղեցրել: Հայաստանում կոռուպցիայի մակարդակը 35 միավոր են գնահատել :

Ադրբեջանը 31 միավորով զբաղեցնում է 122-րդ տեղը: Իր հերթին, Վրաստանը 56 միավորով 46-րդ տեղում է:

Կոռուպցիայի ընկալման համաթիվը դասակարգել է 180 երկրների եւ տարածքների՝ փորձագետների եւ ձեռնարկատերերի կարծիքով երկրի պետական հատվածում կոռուպցիայի ընկալման մակարդակի համաձայն:

Կոռուպցիայի ընկալման համաթիվն օգտագործում է 0-ից մինչեւ 100 միավորով սանդղակը, որտեղ 0-ն նշանակում է  Կոռուպցիայի ընկալման ամենաբարձր աստիճանը, իսկ 100-ը՝ ամենացածր:

Այս տարի Համաթիվը ցույց  է տվել, որ աշխարհի երկրների ավելի քան երկու երրորդը 50 միավորից պակաս է հավաքել, մինչդեռ ԿԸՀ միջին արդյունքը 43 բալ է կազմել:

Նշվում է, որ չնայած կոռուպցիայի դեմ պայքարի լայնածավալ փորձերին, շատ երկրներ այս պայքարում չափազանց դանդաղ են ընթանում:

Վերջին վեց տարվա ընթացքում մի քանի երկրներ կարողացել են ԿԸՀ-ում զգալիորեն բարելավել իրենց արդյունքները: Այդ երկրներն են՝ Կոտ դ'Իվուարը, Սենեգալը եւ Միացյալ Թագավորությունը, միեւնույն ժամանակ, որոշ երկրներ վատթարացրել են իրենց ցուցանիշները, դրանք են`Սիրիան, Եմենը եւ Ավստրալիան:

Այս տարի վարկանիշում ամենաբարձր արդյունքը ցուցադրել են Նոր Զելանդիան եւ Դանիան` համապատասխանաբար 89 եւ 88 միավորով: Սիրիան, Հարավային Սուդանը եւ Սոմալին վարկանիշի վերջում են հայտնվել, համապատասխանաբար, 14, 12 եւ 9 միավորներով: Լավագույն ցուցանիշներով տարածաշրջանը Արեւմտյան Եվրոպա է, որտեղ պետությունների միջին արդյունքը 66 միավոր է: Ամենավատ  իրավիճակը Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրներում է (միջին միավորը 32 է) եւ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում (միջին միավորը 34 է):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ