News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Բրիտանական կլիմայագետները մոդելավորել են 571 եվրոպական քաղաքներում XXI դարի երկրորդ կեսին էքստրեմալ եղանակային երեւույթների հաճախականության հնարավոր փոփոխությունը:

Պարզվել է, որ շատ քաղաքներում նույնիսկ առավել լավատեսական սցենարի դեպքում անսովոր տաք օրերի քանակը զգալիորեն կաճի, եւ դրանց առավելագույն ջերմաստիճանը կարող է աճել 7 աստիճանով, գրում է N +1-ը` հղում կատարելով Environmental Research Letters.-ին:

Ամենից շատ տարբերությունը նկատելի կլինի հարավային քաղաքներում (նրանցից որոշներում անոմալ տաք օրերի թիվը կարող է աճել 69 տոկոսով): Կենտրոնական Եվրոպայում առավելագույն ջերմաստիճանը լավատեսական սցենարով կարող է Ըստ Ցելսիուսի 2-ից 7 աստիճանով բարձրանալ, վատատեսականի դեեպքում՝ մինչեւ 14 աստիճան:

Խոշոր քաղաքների դեպքում՝ Մադրիդում, Աթենքում եւ Լիսաբոնում երաշտների վտանգը կմեծանա, Դուբլինում, Հելսինկիում եւ Ռիգայում ջրհեղեղների հաճախականությունը կավելանա, իսկ Հռոմում, Ստոկհոլմում, Պրահայում եւ Աթենքում անոմալ տաք օրերի թիվը կաճի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ