Դոնբասի վերաինտեգրման մասին օրենքը  Ուկրաինայի արեւելքում ուժային լուծում է ենթադրում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ մամուլի  ասուլիսի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 «Կիեւի ռեժիմը մտադիր չէ իրականացնել այդ համաձայնագրերը (Մինսկի - խմբ.): Դրա վառ օրինակը՝ հենց այսօր,երեկ, նախագահ (Պյոտր) Պորոշենկոն ստորագրել է բացարձակապես անընդունելի վերաինտեգրման օրենքը, որը ոչ թե թույլ է տալիս, այլ Ուկրաինայի արեւելքում ուժային լուծում է ենթադրում: Եւ մեր բոլոր եվրոպացի գործընկերները, ովքեր շատ լավ հասկանում են՝ ինչի մասին է խոսքը, բերանները ջուր են առել եւ ոչինչ չեն խոսում այդ մասին», - ասել է Լավրովը:

Պորոշենկոն ստորագրել է Դոնբասի վերաինտեգրման մասին օրենքը