News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւան վերադառնալու իր անհեթեթ հայտարարությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոր անիմաստ զանգվածային սպանությունների հնարավորություն է ստեղծել:

Այս մասին «Էխո Մոսկվի»  ռադիոկայանի «Նեվզորսկիե սրեդի»  հաղորդման ժամանակ ասել է ռուս լրագրող Ալեքսանդր Նեւզորովը՝ մեկնաբանելով այդ առիթով արված իր հայտարարություններին ադրբեջանցի պաշտոնյաների արձագանքները:

 «Նախորդ թողարկման ժամանակ ես Ալիեւին ընդամենը վտանգավոր խելագար անվանեցի: Ադրբեջանական կողմը միանգամից վրդովվեց: Ինձ անվանեցին սանձարձակ էշ, ողորմելի էշ, չկայացած, նողկալի անոմալիա եւ հիմար անվանեցին:

Ընդ որում դա ինչ-որ խեղճ լրագրողական համայնք չէ: Դա իմ մասին գրում է նախագահական ապարատի ինչ-որ հսկա՝ Նովրուզ Մամեդովը: Ալիեւի վարչակազմը վրդովվել է իմ այն բառերից, որ Ալիեւի ձեռքին պետք չէ սուր առարկաներ տալ, առավել եւս մեխեր...Ընդհանրապես, այնպիսի տպավորություն է, որ նա ինչ-որ տեղ հյուսնի գործ է փորձում անել, եւ ես խանգարում եմ իր բիզնեսին, քանի որ մեխերի մասին այդ անհանգստությունն ինձ զգաստացրեց»:

Նրա խոսքով՝ Երեւան վերադառնալու իր անհեթեթ հայտարարությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոր անիմաստ զանգվածային սպանությունների հնարավորություն է ստեղծել:

 «Նա գաղափարախոսություն է ստեղծել...Այն կեղտը, որը հետագայում կկրակի եւ հազարավոր հրացաններից կկրակի»:

Նեւզորովը Ալիեւին առաջարկել է «ազնիվ, քաջաբար եւ իմաստուն» կերպով ասել, որ ոչ մի տարածքային պահանջներ չկան:

 «Դրա համար ընդամենը արիություն է պետք: Թող Ալիեւը արիություն սովորի եւ դադարի ազգերին հիմար պատերազմի մեջ ներքաշել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ