News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին անցնող օրերի ընթացքում տրված բազմաթիվ հարցերի շրջանակից դուրս է մնացել թերևս ամենակարևորն ու առանցքայինը՝ արդյոք ինչ է նա մտածում Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության մասին: Կասկածից վեր է, որ մի բան է նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Սերժ Սարգսյանի պարագայում, մեկ այլ բան է այլ վարչապետի պարագայում: Իհարկե, խոսքը միայն Արմեն Սարգսյանի մասին չէ, այլ իշխանական ամբողջ կառուցվածքի, սակայն տվյալ դեպքում նա է գլխավոր գործող անձը, բայց գլխավոր գործող անձին չի տրվել գլխավոր հարցը: Եվ սա ինքնին հարց է առաջացնում, թե ինչու և ինչպես:

Այս ֆոնին ուշ երեկոյան Արմեն Սարգսյանը հանդիպում է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, այդ հանդիպմանը, ի տարբերություն այս ընթացքում իր մյուս հանդիպումների՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, տալով բավականին ուշագրավ խորհրդավորություն, այսպես ասած՝ «խորհրդավոր ընթրիքի» տարբերակով: Ընդ որում՝ մյուս հետաքրքիր հանգամանքն այն է, որ նույն ռեժիմով է եղել նրա հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ, որը, փաստորեն, փոխադարձաբար չի տիրաժավորվել: Այդպիսով, Կարեն Կարապետյանի և Ծառուկյանի հետ Արմեն Սարգսյանի հանդիպումները միակ չտիրաժավորված հանդիպումներն են նրա «թեկնածուական տուրնեի» շրջանակում: Ըստ էության, սա Հայաստանի իշխանության շրջանակն է կամ Հայաստանի իշխանության «երկրորդ կիսագունդը»:

Իհարկե, առանձին հարց է Ծառուկյանի, Արմեն Սարգսյանի և Կարեն Կարապետյանի փոխհարաբերությունների խնդիրը, ինչպիսին են լինելու դրանք, ինչպիսի պայմանավորվածություններ, տարաձայնություններ, բաժանարար գծեր ու մրցակցություն է լինելու նրանց միջև: Այստեղ իրավիճակը բազմաշերտ է: Սակայն Ծառուկյանը, Սարգսյանն ու Կարապետյանը, ընդհանուր առմամբ, հարակից շրջանակով և բազայով հանդերձ, ըստ էության լինելու են կապիտալի այն երեք կետերը, որոնց վրա կանգնելու է Հայաստանի իշխանությունը: Հայաստանի իշխանությունն ուժի և կապիտալի իշխանությունն է: Կապիտալի կիսագունդը կկազմեն նրանք՝ եռյակը, իսկ ուժի կիասգնդին թերևս հավակնում է Սերժ Սարգսյանը:

Անցնող տասնամյակում Հայաստանի իշխող համակարգն այդպես էլ չի ամբողջացել, երկու «կիսագնդերը» գործնականում չեն համադրվել իրար և դարձել ամբողջություն, ինչն էլ հանգեցրել է իշխանության համակարգային ճգնաժամի և անարդյունավետության: Մեծ հավանականությամբ այդ երկու կիսագնդերը շարունակելու են «չհամադրվել», և ուժն ու կապիտալը չեն ամբողջանալու, համենայնդեպս՝ տեսանելի ապագայում: Վարչապետի խնդիրը այստեղ խորքային առումով դադարում է լինել առանցքային, քանի որ չկա իշխանության ամբողջականություն:

Բանն այն է, որ անհամաչափ ուժի կիրառում համակարգը թույլ է տալիս միայն քաղաքացիների հանդեպ, իսկ ներքին հարաբերություններում անհամաչափ ուժը կարող է բերել կտրուկ ցնցումների և ճգնաժամի խորացման: Ըստ այդմ՝ ուժը վարչապետի ձեռքին առավելագույնը կլրացնի կապիտալի դեֆիցիտը, բայց չի ամբողջացնի իշխանությունը: Հայաստանում իշխանության հարցը շարունակելու է մնալ բաց, քանի դեռ չկա այդ ամբողջականությունը: Կառավարման խորհրդարանական մոդելը պարզապես ընձեռում է իշխանության բաց խնդրում համակարգի առավել ճկունություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ