News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն չորեքշաբթի հայտարարել էր եւս մեկ կրիպտոարժույթ՝ ոսկե «պետրոն» շրջանառության մեջ դնելու մասին, հայտնում է Globovision-ը:

Մադուրոյի խոսքով՝ դա տեղի կունենա հաջորդ շաբաթ:

«Ես ցանկանում եմ իրադարձություններն արագացնել, սակայն մենք ոսկե «պետրոյի» հետ կապված անակնկալ ունենք, որը նույնպիսի պարամետրեր կունենա, ինչպիսին նավթային «պետրոն»: Սա հաջորդ շաբաթվա թեման է»,- ասել է Մադուրոն:

«Պետրոյի» իրացումը, որն ապահովված է նավթով, Վենեսուելայում սկսվել է փետրվարի 20-ից: Մադուրոն արդեն հատարարել է, որ «պետրոյի» նախնական վաճառքի ծավալը հասել է 735 մլն դոլարի: Այսպիսով, Վենեսուելան դարձել է սեփական կրիպտոարժույթով առաջին երկիրը, որն ապահովվում է նավթի, ոսկու եւ ադամանդի պաշարներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ