News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2017 թվականին պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ ավելացել են 125 մլրդ դոլարով. այդուհանդերձ, դեռեւս խնդիրներ կան հարկային ստվերի նվազեցման, օրենսդրական ոչ հստակ կարգավորումների հետեւանքով հարկերի վճարումից խուսափելու կամ արհեստական նվազեցնելու, ինչպես նաեւ հարկային արտոնությունների հստակության եւ նպատակային օգտագործման հարցերում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, Կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով, ՊԵԿ-ի կողմից վերջերս կազմակերպվել են տարբեր ոլորտների շուրջ 500 հարկ վճարողների հետ հանդիպումներ եւ կատարվել են ուսումնասիրություններ. «Արդյունքում պարզվել է, որ արձանագրված խնդիրների լուծումները, այդ թվում հարկային ստվերի վերաբերյալ, գտնվում են նաեւ մի շարք գործադիր մարմինների իրավասությունների տիրույթում»:

Վարչապետը հանձնարարեց ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանին 7-օրյա ժամկետում ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խնդիրները ըստ ոլորտների փոխանցել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ ներկայացնելով դրանց հնարավոր լուծման առաջարկություններ:

Նա կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց 10-օրյա ժամկետում մշակել եւ ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ՝ հստակ սահմանելով, որ խումբը սեղմ ժամկետներում կառավարության աշխատակազմ կներկայացնի օրինապահ հարկ վճարողների վարչարարության մեղմացման, հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, դրան նպաստող մեխանիզմների վերացման եւ ոչ հստակ կարգավորումների շտկման, արտոնությունների հստակեցման, ինչպես նաեւ վեր հանված ոլորտային ու համակարգային խնդիրների լուծումների վերաբերյալ առաջարկություններ:

«Բոլոր լուծումները, որ այդ աշխատանքային խումբը ներկայացնելու է, համար առաջին պայմանը օրինապահ հարկ վճարողների կյանքը հեշտացնելն է»,-աընդգծեց Կարեն Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ