News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Սումգայիթյան ջարդերի էությունն ու պատճառները բոլորին են հայտնի, սակայն շարունակում են նոր փաստեր ի հայտ գալ։ Այս մասին փետրվարի 22-ին՝ «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը հետամուտ է եղել հարցի համարժեք արծարծմանը եւ հատկապես միջազգային հանրության շրջանում։  «Այս տարիների ընթացքում միջազգային հանրության շրջանում կարեւոր դերակատարներ են փոխվել։ Տեղի է ունեցել քաղաքական սերնդափոխություն եւ սումգայիթյան ջարդերը եւ դրանց հաջորդած էթնիկ զտումները, կարծես թե, մոռացության են մատնվել»,–նշել է նա։

Նրա խոսքով՝ այս լսումները նպատակ ունեն եւս մեկ անգամ միջազգային հանրությանը վերադարձնել այն ողբերգությունները, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանական ԽՍՀ–ում 1988  թվականին։ Արմեն Աշոտյանը շեշտել է, որ գեոպոլիտիկ շահերն, իհարկե, կարեւոր են, բայց եվրոպական քաղաքակրթությունը, որի մեջ է մտնում նաեւ հայ ժողովուրդը, պահանջում է որոշակի քաղաքաքկան մշակույթի եւ քաղաքական համակարգի առկայություն։  Ավելին, պատգամավորի խոսքով, դեռ 30 տարի առաջ եվրոպական քաղաքական կառույցները սիմել են ԽՍՀՄ իշխանություններին Խորհրդային Ադրբեջանի տարածքում բնակվող 500 հայերի  իրավունքների եւ անվտանգության պաշտպանության պահանջով։

Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 27-29-ին՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայկական ԽՍՀ-ին փոխանցելու միջնորդության որոշումից ընդամենը մի քանի օր անց, Բաքվից 25 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայ բնակչության զանգվածային ջարդերը: Տեղական իշխանությունների եւ ոստիկանության անգործության պայմաններում ազգային պատկանելիության պատճառով զանգվածային սպանությունները, բռնաբարություններն ու ծաղրանքները դադարեցնել հաջողվել է միայն ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումների՝ քաղաք մուտք գործելուց հետո: Բազմաթիվ փորձագետների կարծիքով՝ կոտորածները հրահրվել էին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի եւ իր գլխավորած Նախիջեւանի կլանի կողմից, որոնց նպատակն էր վարկաբեկել հանրապետության ղեկավարությանը եւ նորից գլխավորել հանրապետությունը: Նմանատիպ իրավիճակ էր տիրում նաեւ 1990 թվականի հունվարի 13-ից 19-ը Բաքվում տեղի ունեցած հայերի էլ ավելի զանգվածային ջարդերի ժամանակ:

 

 
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ