News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կառավարության այսօրվա՝ փետրվարի 22-ին,  նիստում վարչապետն անդրադարձավ առողջապահական հաստատությունների քաղաքաշինական նորմերի վերանայմանը:

«Ես կարծում եմ՝ սա միայն առողջապահությանը չի վերաբերվում, համենայնդեպս, հիմա այս ոլորտը կարգավորենք ու քայլ առ քայլ գնանք»,-ասաց նա:

Կարեն Կարապետյանը նշեց, որ նոր առողջապահական հաստատությունների կառուցման ու գործող կենտրոնների արդիականացման ներդրումային ծրագրեր մշակելիս անհրաժեշտ է սահմանել նման կենտրոններին ներկայացվող պահանջները, պայմաններն, այդ թվում՝ ճարտարապետական լուծումները եւ ֆունկցիոնալ կառուցվածքը:

«Միաժամանակ, բժշկական հաստատություններին վերաբերվող գործող քաղաքաշինական նորմատիվ ակտերը ընդունվել են 1989 թվականին, չեն արդիականացվել ու չեն համապատասխանում միջազգային փորձում ընդունված ժամանակակից չափանիշներին ու պահանջներին, ինչպես նաեւ սահմանափակում են փոքր ծավալների բժշկական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններ կառուցելու հնարավորությունները», -ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը Առողջապահության նախարարին ու քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց  2-ամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել եւ կառավարություն ներկայացնել առողջապահական հաստատություններին ներկայացվող քաղաքաշինական նորմերի վերանայման, արդիականացման ու միջազգային չափանիշներին համապատասխանեցմանն ուղղված առաջարկություններ:

«Վերջերս կառուցում ենք բժշկական հաստատություններ, որի հաստատուն ծախսերի տակից դուրս գալը պրակտիկորեն անհնար է՝ ընդհանուր օգտագործման մեծ տարածքներ, բարձր պատալոկներ, աշխարհում նման բան չկա», - ասաց Կարեն Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ