News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Աշտարակ Կաթ» ընկերության գործունեությունից տուժած տնտեսվարողներն այսօր՝ փետրվարի 22-ին, նամակ հանձնեցին վարչապետ Կարեն Կարապետյանին: Նրանք նամակով պահանջում են վերահսկողության տակ վերցնել «Աշտարակ կաթ»-ից տուժած տնտեսվարողների վերաբերող խնդիրը եւ հնարավորինս արագ լուծում տալ դրան:

NEWS.am-ի հետ զրույցում տուժած տնտեսվարողներից մեկը նշեց, որ պատահական է տեղեկացել, որ իրենց հաշվեհամարների եւ գույքի վրա կալանք է դրված եւ «Աշտարակ կաթին» 3.600 000 դրամ պարտք ունեն. «Առանց տեղեկացնելու 3 միլիոն 600 հազար կալանք է դրված մեր հաշիվների եւ գույքի վրա: Մեկ լումա պարտք անգամ չենք ունեցել, որովհետեւ «Աշտարակ կաթը» կանխիկ աշխատող կազմակերպություն ա, ամեն օր ապրանք ենք ստացել, անդորրագիր չեն տվել, շատ հիմնարկներ կան, որ այդպես են աշխատում ու դա մեզ համար նորմալ է եղել: Դուրս ա գալիս, որ տարի ու կես աշխատել ենք, 3.600 000 պարտք ենք մնացել, իրանք էլ բարեգործ են եղել, մեզ անընդհատ ապրանք են տվել: 3 խանութ ունենք ու ստիպված պետք է փակենք, որովհետեւ 10 տարվա ընթացքում էլ չենք կարողանա այդ գումարն աշխատել: Մենք սկի նամակ չենք տսացել, պատահական ենք հայտնաբերել, որ մեր հաշիվները սառեցված են: Դատական նիստեր են ընթացել, անգամ ծանուցում չենք ստացել»:

«Հայ տնտեսվարողների եւ սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանն էլ նշեց, որ  «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն փորձում է գումար շորթել 240 մանրածախ տնտեսվարողներից։ Նրա խոսքով, «Աշտարակ կաթ»-ում գործել է հանցավոր խումբ. մանրածախ տնտեսվարողները մինչեւ 2016 թվականը ապրանքներ են ստացել առաքիչներից, վճարել դրա դիմաց։ Առաքիչները հաջորդ այցերին տնտեսվարողներին տվել են գումարների անդորրագրերը, նոր ապրանք տվել, գանձել կանխիկ գումարը։

Նրա խոսքով, մանրածախ առեւտրականները երբեք պարտք չեն ունեցել ընկերությանը, սակայն, նրանց դատի են տվել առանց նախազգուշացման։ Վճարման անդորրագիրը գիտակցաբար՝ խարդախության նպատակով կամ շորթման նպատակով պահել են եւ գումար են պահանջում տնտեսվարողներից:

«Աշտարակ Կաթ»-ի գործունեությունից տուժած տնտեսվարողների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց (ուղիղ)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը...
Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին
Ես առաջարկում եմ միմյանց չկապել ավտոմեքենայի օտարումը, տեխզննում…
Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի. Թունյան
Սկզբունքի հարց է, բալանսավորված մոտեցում պետք է գտնել համայնքի…
Ամենաշատ