News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կառավարությունն այսօր՝ փետրվարի 22-ին, իր նիստում գյուղատնտեսության ոլորտին վերաբերող երեք ծրագիր է հաստատել: Այս մասին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Նրա խոսքով, նախ պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութի ձեռքբերման ծրագրով Հայաստան կներմուծվի 3000 տոննա ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութեր. «Սուբսիդավորման արդյունքում գյուղացիները մեկ պարկը կարող են ձեռք բերել 7 հազար դրամով: Ծրագրի համար նախատեսված էր 43 մլն 250 հազար դրամ, տնտեսվել է 139 մլն 500 հազար դրամ, որոնք կուղղվեն այլ ծրագրերի իրականացմանը»,-ասաց փոխնախարարը:

Երկրորդ ծրագիրը, ըստ նրա, գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի եւ կորնգանի արտադրության զարգացման ծրագիրն է, որով նախատեսվում է մինչեւ 746 մլն 570 հազար դրամ ծախսել, որից 25 մլրը բարձման, բեռնաթափման աշխատանքների համար, իսկ մնացածով ձեռք կբերվի 2141,5 տոննա սերմ:

Երրորդը դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրն է, որ կտրամադրվի 360 մլն դրամ, ձեռք կբերվի մինչեւ 6 մլն լիտր դիզվառելիք, սուբսիդավորման գումարը կկազմի մեկ լիտրի հաշվով 60 դրամ: «Մինչեւ 3 հա հողատարածք ունեցողներին կտրամադրվի մինչեւ 200 լիտր չափաբաժնով»,-ասաց Ռոբերտ Մակարյանը:

Նրա խոսքով, մատակարարների մեջ կան թե տեղական, թե դրսի ընկերություններ. «Մրցույթի արդյունքում կորոշվի դիզառելիքի գինը, որից 60 դրամ կհանվի սուբսիդավորման արդյունքում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ