News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ցամաքային զորքերը խնդրել են Պենտագոնի 2019 ֆինանսական տարվա (սկսվում է հոկտեմբերի 1-ից) բյուջեում 188,3 մլն դոլար հատկացնել անօդաչու թռչող սարքերի աճող սպառնալիքին հակազդելու համար, հատկապես Սիրիայում եւ Իրաքում: Այս մասին հայտնել է Defense News պարբերականը՝ վկայակոչելով պաշտպանական գերատեսչության փաստաթղթերը: 

Պարբերականի տեղեկություններով՝ առաջարկվում է այս հայտն ապահովել 69 մլն դոլար հատկացնելով Պենտագոնի բազային բյուջեից եւ 119,3 մլն դոլար՝ արտասահմանում ԱՄՆ ռազմական գործողությունների համար նախատեսված միջոցներից: Նշված ռազմավարության իրականացման համար, ինչպես նշում է պարբերականը, ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը, որի օպերատիվ պատասխանատվության գոտու մեջ են մտնում Մերձավոր Արեւելքը եւ Հյուսիսային Աֆրիկան, առաջիկա 5 տարիների համար նախատեսել է 332,2 մլն դոլար:

«Այնպիսի խմբերը, ինչպիսին «Իսլամական պետությունն» է, իրենց տրամադրության տակ ունեն ոչ միայն կոմերցիոն հասանելի դրոններ, որոնք օգտագործում են հետախուզական տվյալներ ստանալու համար, այլեւ կարողացել են այդ դրոնները ձեւափոխել ռումբեր նետելու համար՝ այդ կերպ դրանք վերածելով մանրակերտ ռազմաօդային ուժերի: Այս խնդիրն այն աստիճան արդիական է դարձել, որ հրամանատարությունը [ամերիկյան ուժերի] տարածաշրջանում դրոններին հակազդելու միջոցառումներ է հաստատել՝ որպես ուժերի անվտանգության ապահովման գլխավոր առաջնահերթություն»,- նշում է պարբերականը:

Ըստ Defense News-ի՝ այս ջանքերը ներառում են որոնում, մշակում, փորձարկում եւ տեխնոլոգիաների ինտեգրում, որոնք պիտանի են դրոններին հակազդելու ընդհանուր արդյունավետության մեծացման համար, հատկապես փոքր դրոնների, որոնց զանգվածը 20 կգ-ը չի գերազանցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ